Եվրոպացի աստղագետների միջազգային անձնակազմը մշակել Է Տիեզերքի համակարգչային մոդելավորման եզակի գործընթաց՝ EAGLE simulation (Evolution and Assembly of GaLaxies and their Environments), որը թույլ Է տալիս ուսումնասիրել գալակտիկաների զարգացումը հազարավոր վիրտուալ բարձրդետալային օբյեկտների միջոցով:
Մասշտաբային մոդելն ստեղծելու համար գիտնականներին պահանջվել Է մի քանի ամիս եւ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համակարգչային կարողությունների օգտագործումը:
«Համակարգչի ստեղծած Տիեզերքն այնպիսին Է, ինչպիսին եւ իրական Տիեզերքն Է: Ամենուրեք կան գալակտիկաներ՝ բոլոր ձեւերի, չափերի եւ գույնի, նման այն գալակտիկաներին, որ ես դիտարկել եմ մեծ աստղադիտակների միջոցով:
Դա անհավատալի Է: EAGLE-ի Տիեզերքում ես նույնիսկ կարող եմ սեղմել կոճակը, որպեսզի ժամանակը հետ շրջեմ»,- ասում Է աշխատանքի համահեղինակ գիտնական Ռիչարդ Բաուերը Դարեմի համալսարանից:
EAGLE-ի համակարգի շնորհիվ աստղաֆիզիկոսներն այժմ կարող են մանրամասնորեն ուսումնասիրել առաձին գալակտիկաների Էվոլյուցիան եւ հասկանալ, թե ինչպես Է ընդլայնվել մեր Տիեզերքն ամբողջ 14 միլիարդ տարիների ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: