Համացանցում հայտնվել է 32-ամյա իսլամիստ Ամեդի Կուլիբալի տեսահաղորդագրությունը, ով պատանդներ էր վերցրել Փարիզի կոշերային խանութում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Հունվարի 11-ին անհայտ անձանց կողմից տեղադրված տեսագրությունում Կուլիբալին ասել է, որ «Իսլամական պետության» անդամ է հանդիսանում: Ավելի վաղ ենթադրվել էր, որ Ֆրանսիայի ահաբեկչությունների ետևում կանգնած է «Ալ Քաիդան»:
Ահաբեկիչը հայտարարել է, որ գործել է իր եղբայրներ Սաիդ ու Շերիֆ Կուաշիների հետ, ովքեր ահաբեկչական հարձակում են իրականացրել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա:
Հիշեցնենք, որ Կուլիբալին սպանել է չորս պատանդների կոշերային խանութում, նա նաև կասկածվում է ոստիկան-կնոջ սպանության մեջ: Ահաբեկիչը սպանվել է ոստիկանության կողմից: