Այսօր' դեկտեմբերի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը: Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է: Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները' ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին' մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին' շուտափույթ ապաքինում:

 

Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում և կոչ եմ անում զինվել համբերությամբ, քանզի մեղավորները, անշուշտ, ստանալու են արժանի պատիժ:

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան