Գիշերվա տևական բքից հետո այսօր առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

 

Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան - Գորիս - Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա - Լանջիկ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: