Մարտի 31-ի ժամը 17:30-ի դրությամբ' բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:

 

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: