Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում 2014թ. հունվարի 10-ին Հեռավոր Արևելքի հայկական համայնքները միասին տոնել են Սուրբ Ծնունդը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Թայլանդում սուրբծննդյան պատարագ է տվել Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը: Եպիսկոպոս Նաջարյանը նշել է, որ հուզումնալից է տեսնել Հեռավոր Արևելքի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, ովքեր ամուր են պահում իրենց նախնիների հավատքը:
Իսկ Թայլանդի թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտո Արթինյանը նկատել է, որ Հեռավոր Արևելքում հայկական համայնքները մեծանում են, ուստի շատ կարևոր է Հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու ավանդույթները: Բանգկոկ էր ժամանել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Հավաքույթին մասնակցել են Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր:
Այս համայնքների շնորիվ են պահպանվում տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմայի եկեղեցիները: 2014թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը ժամանել էր Մյանմա, Չինաստանում հայկական համայնքը տասնամյակներ անց կազմակերպեց հայկական պատարագ, Գալուստ Գուլբենկյան հիմնադրամը 2 ակադեմիական կրթաթոշական հատկացրեց Չինաստանում հայկական ներկայության պատմությունն ուսումնասիրելու համար:
Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանն իր հերթին նշել է. «Շնորհիվ աշխարհի տարբեր վայրերից ժամանած խելացի, նպատակասլաց անձանց՝ Հեռավոր Արևելքում հայկական համայնքներն արագորեն մեծանում են»: