ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում առաջին անգամ քահանա է ձեռնադրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Charlotte observer կայքը, սա պատմական իրադարձության է նահանգի կրոնական պատմության մեջ: Դեկտեմբերի 7-ին հայկական եկեղեցու քահանա է ձեռնադրվել սարկավագ Բենյամին Ռիթ-Նաջարյանը:
Սուրբ Սարգիս եկեղեցին հոգևոր տուն է 150 ընտանիքների համար, այն Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմի 62 ծխական եկեղերից մեկն է: