Ցյուրիխում տեղի ունեցած «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունից առաջ Ռոնալդուի որդին ծանոթացել է Լիոնել Մեսսիի հետ:
Ռոնալդուն որդուն ասում է. «Մոտեցիր Մեսսիին և ողջունիր»: Երբ Ռոնալդու կրտսերը մոտենում է արգենտինացուն, Մեսսին հարցնում է՝ ինչպե՞ս են գործերդ: «Լավ են»,- պատասխանում է փոքրիկը:
Ռոնալդու ավագն այդ ժամանակ ասում է, որ իր որդին մշտապես դիտում է նրա (Մեսսիի) խաղի տեսանյութերը և խոսում է նրա մասին:
Երբ փոքրիկը մոտենում է Ռոնալդուին, վերջինս կատակով ասում է՝ ամաչեցի՞ր: