Հինգերորդ տարին անընդմեջ Orange-ն իր բաժանորդների հետ դիմավորել է Նոր Տարին՝ Ամանորի գիշերը պահպանելով կապի գերազանց որակ ու ցանցի անխափան աշխատանք: Այս տարի Orange-ի բաժանորդները կրկին կիսել են իրենց ուրախ տրամադրությունն ու բարեմաղթանքները Հայաստանում և արտերկրում բնակվող մտերիմների հետ' ամանորյա շնորհավորանքները հաղորդելով միլիոնավոր զանգերի և կարճ հաղորդագրությունների միջոցով: Բացի այդ, այս տարի նրանք հնարավորություն են ունեցել գործընկերների և մտերիմների տոները շնորհավորել անվճար՝ ակտիվացնելով միջազգային SMS հատուկ փաթեթ:
Չնայած ավելացած տրաֆիկի ծավալներին և ծանրաբեռնվածությանը՝ Orange-ի ցանցը հաջողությամբ պահպանել է կապի որակը և հաստատել «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ շնորհիվ 2014 թվականի ընթացքում շարունակաբար իրականացված տեխնիկական աշխատանքների, մասնավորապես, տեղակայված ավելի քան 50 բջջային կայանների և ցանցի վերազինման ավելի քան 170 իրականացված աշխատանքների:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Օրանժ Արմենիայի ցանցը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը հայկական շարժական կապի օպերատորների շարքում, բացի այդ առաջին անգամ առաջատարի դիրք զբաղեցրել նաև Orange Խմբի եվրոպական ընկերությունների շարքում: