Այս պահին լարված իրավիճակ է Գյումրիում բողոքի ակցիա իրականացնող անձանց և ոստիկանների միջև:

 

Ոստիկանները փակել են դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը և թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ ռազմաբազային:

 

Բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը:

 

Այս պահին ոստիկանները կրկին փակել են ճանապարհը:

 

Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են Շիրակի մարզի դատախազին:

 


Broadcast live streaming video on Ustream

 

Լուսանկարը՝ News.am-ի: