Անցնող օրվա ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝  «Mediamall.am»  լրատվականի.













ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ. առկա է մերկասառույց

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Գյումրի-Բավրա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

 

 

***

 

 

«Ալ-Քաիդան» հաստատել է Charlie Hebdo-ի հարձակման մեջ իրենց մասնակցությունը

 

 

Եմենի տարածքում գործող «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի բջջի անդամներից մեկը հաստատել է Ֆրանսիայի Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա իրականացրած հարձակման մեջ խմբավորման մասնակցությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

 

«Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ղեկավարել է գործողությունը և ուշադիր ընտրել թիրախը (հարձակման համար)»,- նշված է խմբավորման ակտիվիստի հայտարարության մեջ:

 

Այնտեղ նաև նշվում է, որ հարձակումը պատասխան է Charlie Hebdo լրագրողների՝ Մարգարե Մուհամեդին հասցեագրված վիրավորանքին:

 

Միևնույն ժամանակ, Սուրիյա ալ-Էն լրատվական գործակալության համաձայն' Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) սուննի ծայրահեղական կազմակերպությունը:

 

 

***

 

 

«Իսլամական պետությունը» եւ «Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություններ են ճանաչվել ՌԴ-ում

 

 

ՌԴ-ի Գերագույն դատարանը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը» (ԻԼԻՊ) եւ Ջեբհաթ ան Նուսրան» ճանաչել Է ահաբեկչական կազմակերպություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

Դատարանը փակ ռեժիմով բավարարել Է ՌԴ-ի Գլխավոր դատախազության հայցը, ինչի մասին ասված Է դեկտեմբերի 29-ին հրապարակված որոշման մեջ:

 

Այսպիսով՝ այդ կազմակերպությունների գործունեությունն արգելված Է Ռուսաստանի տարածքում, դրանք կընդգրկվեն հատուկ ռեեստրում, իսկ այդ կազմակերպություններին ցանկացած մասնակցություն կենթարկվի համապատասխան քրեական պատասխանատվության:

 

Նոյեմբերին ՌԴ-ի Գերագույն դատարան հայց Էր ներկայացվել Ռուսաստանի Գլխավոր դատախազության կողմից, որը խնդրել Էր «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» միջազգային կազմակերպությունները ճանաչել ահաբեկչական:

 

 

***

 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը խստորեն դատապարտել է Փարիզի ահաբեկչական դեպքերը և ցավակցել Ֆրանսուա Օլանդին

 

 

Երեկ, Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղած իր ցավակցական նամակում, Արամ Ա. Կաթողիկոսը Հայ եկեղեցու և հատկապես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից դատապարտել է Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունները՝ նշելով. «Մեր եկեղեցին հավատում է կրոնների, մշակույթների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքին, հասկացողությանը և լայնախոհությանը:

 

Մեր եկեղեցին նաև հանձնառու է հարցերի խաղաղ լուծմանը և աշխարհում արդարության ու մարդկության իրավունքի սկզբունքների վրա հիմնված խաղաղությանը»:

Նորին Սրբությունն իր նամակում շեշտել է, որ Հայ եկեղեցին կշարունակի նպաստել միջկրոնական երկխոսությանը:

 

Նամակի վերջում, Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահին, ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին:

 

 

***

 

 

Ավստրալական թերթը հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը

 

 

Ավստրալիական թերթը հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Ծաղրանկարում պատկերված են Հիսուսն ու Մուհամմեդ մարգարեն՝ վիճելիս:

 

Պարբերականի համաձայն՝ ծաղրանկարը հրապարակվել է՝ հաջակցություն Ֆրանսիայում վերջին ահաբեկչություններից հետո խոսքի ազատության:

Թերթի խմբագրականում Արևմուտքին կոչ է արվում չհանձնվել և հետ չկանգնել իր արժեքներից:

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա հարձակում է իրականացվել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում' թերթի գլխավոր խմբագիրը:

 

 

***

 

 

Հայաստանը դատապարտում է Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծումը

 

 

Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությունում ասվում է. «Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։

 

Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»

 

Ինչպես նախապես հաղորդել է գործակալությունը, Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 9-ի հետմիջօրեին' ժամը 15:30-ին, հրթիռակոծել են Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից Սբ Ռիթա եկեղեցին:

 

 

***

 

 

Բրիտանացին Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարը վաճառելուց հետո հետ է ուղարկել գումարը

 

 

Բրիտանացին, համացանցով Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարի բնօրինակը վաճառելուց հետո, հետ է ուղարկել գումարը, երբ իմացել է, որ գնորդը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից:

 

Լուսանկարում հայ գաղթականներ են, իսկ դարձերեսին գրված է. «Բաղդատը գաղթականների և թուրքական կոտորածները վերապրած հայերի նպաստամատույցի կենտրոնատեղին է, ուր հայտնվելով նրանց կեցություն ու սնունդը ապահովվում է բրիտանական կառավարությունը: Թուրքերը նրանց դեմ վատ են տրամադրված, քանի որ հայերը քրիստոնյա են, իսկ իրենք՝ ոչ»:Շարունակւթյունն՝ այստեղ: