Կապանի Ոստիկանության դիմաց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ոստիկանությունը գործողությունների է պատրաստվում։ Ոստիկանության մոտ հավաքված Կապանի բնակիչները պատրաստվում են մինչև վերջ գնալ և հորդորում են ոստիկանությանը գործողություններ չձեռնարկել։
«Կատարեք ժողովրդի պահանջը, դուք ժողովրդի ոստիկանությունն եք»,-ասաց Քաջարանի բնակիչ Հովհաննես Հարությունյանը։
Հարությունյանը հորդորեց ժողովրդին չտրվել ոստիկանության սադրանքներին։