Իրավիճակը Կիևի Անկախության հրապարակում մնում է լարված: Այրվել են Արհմիությունների տունը, «Գլոբուս» առևտրի կենտրոնը և ցուցարարների ողջ վրանային շարքը:
Կրակը բաժանարար պատ է դարձել ցուցարարների և ուժայինների միջև: Արհմիությունների տնից մարդիկ կրակից փրկվելու համար պարաններով ցած են իջել պատուհաններից:
Ավելի վաղ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել էին հրապարակում հակաահաբեկչական գործողությունների մասին, որի ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել և սպանվել Вести-ի հատուկ թղթակից Վյաչեսլավ Վերեմին, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ անկարգությունների հետևանքով զոհվել է 20 մարդ՝ 11 քաղաքացիական անձ, 7 իրավապահ և պետավտոտեսչության 2 աշխատակից: