Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի կենտրոնում կրակոցներ են լսվում, քաղաքային խորհրդի շենքի մոտ զրահապատ մեքենա է վառվում: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում ուկրաինացի ուժայինները զրահապատ տեխնիկայի կիրառմամբ հատուկ գործողություն են իրականացնում: Քաղաքում լարված դրություն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախօրեին, ըստ լրատվամիջոցների' այնտեղ զոհվել էր 7, վիրավորվել 39 մարդ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ հատուկ գործողության իրականացման հետևանքով 20 աշխարհազորային է սպանվել: