Ղրիմը չի ճանաչել Կիևի նոր իշխանությունը, ինչի արդյունքում սկսվել են բողոքի ցույցեր: Երկրամասը կարող է պաշտոնապես դիմել Մոսկվայի օգնությանն Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցում: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Նշվում է, որ ներկայումս խորհրդարանի շենքի մոտ են գտնվում Կիևի նոր իշխանությունների մի քանի հարյուր հակառակորդներ և Ղրիմի առնվազն 2000 թաթարներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պետդումայի պատգամավորները հայտնել են, որ Ռուսաստանը սկսում է դյուրացված սխեմայով անձնագրերի հանձնումը: Իսկ եթե Ղրիմը միավորման խնդրանքով դիմի, ապա խնդրանքը կուսումնասիրվի կարճ ժամկետներում: