Չնայած ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն Դաշինքի անդամ պետությունները մտահոգությամբ են հետևում դեպքերի զարգացմանը: Այս մասին Երևանում անցկացվող հանդիպման ժամանակ նշեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

 

«Մենք քննարկել ենք տարածքային անվտանգության հարցերը, և չնայած ՆԱՏՕ-ն ներգրավված չէ հակամատության կարգավորման գործում, սակայն մենք ակնկալում ենք դրա խաղաղ կարգավորումը: Ինչ վերաբերում է շփման գծում առաջացած լարվածությանը, կարող եմ ասել, որ Դաշինքի անդամները մտահոգությամբ են հետևում դեպքերին:

 

Դրանք, իրոք, մտահոգիչ են, և կա կարծիք, որ վերջին շրջանում ստեղծված լարվածությունը ամենաուժեղն էր վերջին տարիների ընթացքում: ՆԱՏՕ-ն սատարում է Մինսկի խմբի աշխատանքներին, և, կրկնում եմ' ՆԱՏՕ-ի բոլոր անդամները աջակցում են հակամարտությա ն խաղաղ կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ընդգծեց Ապատուրայը:

 

Ջեյմս Ապատուրայը հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպաղության նախարար Սեյրան Օհանյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: