Հնդկաստանի տնտեսությունն այս տարի կաճի 6,4 տոկոսով եւ արդեն 2016-2017 թվականներին կհասնի Չինաստանի Էկոնոմիկային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հնդկական առաջատար լրատվամիջոցներին:

 

«Հանրապետության տնտեսական հատվածի դրական դինամիկա Է նկատվում Նարենդրա Մոդիի կառավարության նոր բարեփոխումների, ինչպես նաեւ նավթի համաշխարհային գների կտրուկ անկման ֆոնին»,-հայտարարել Է Համաշխարհային բանկի (ՀԲ) գլխավոր տնտեսագետ Կաուշիկ Բասուն:

 

Ըստ նրա գնահատումների՝ Չինաստանի տնտեսական աճը կմնա բարձր, բայց կսկսի սահուն կերպով նվազել՝ 2014 թվականի 7,4 տոկոսից մինչեւ 6,9 տոկոս՝ 2017 թվականին: «Միեւնույն ժամանակ Հնդկաստանի տնտեսությունը աճի տեմպերը 2014 թվականի 5,6 տոկոսից միջնաժամկետ հեռանկարում, մոտավորապես մինչեւ 2017 թվականը, կավելացնի մինչեւ 8 տոկոս:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՀԲ-ի գլխավոր տնտեսագետն այն կարծիքին Է, որ երկու երկրները տնտեսական զարգացման մակարդակով կհավասարվեն 2016 թվականին: