Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամին դաժանորեն սպանած ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

 

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 15.01.2015թ. որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա»,- ասաց նա: