«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանից ընտանիքը որեւէ նորություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
Նա նշեց, որ կալանավորումից հետո չեն տեսել Շանթին, քննիչի կողմից արգելանք է դրված: «Որեւէ նորություն չկա, սնունդ տանում ենք»,- փոխանցեց կինը:
Ռուզաննա Բադալյանն ասաց նաեւ, որ Շանթ Հարությունյանի համար փաստաբան չեն վարձել, նրան հանրային պաշտպան է տրամադրվել: «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավարի պաշտպանը Գարիկ Մալխասյանն է: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ինքը գործում ներգրավվել է որպես պաշտպան: «Շանթ Հարությունյանը հրաժարվել է պաշտպանից, վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի ողջամիտ ժամկետում, հիմա այդ փուլն է»,- ասաց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: