ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 16-ի' ժամը 16:05-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արարատի Արտաշատ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 5 տունը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին: Տան շքամուտքում հայտնաբերվել է 1931թ. ծնված Զ. Հ.-ի ծխահարված դին: