Նավթի գների անկման ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ձգտում են ազատվել ածխաջրածինների արտահանումից ունեցած կախվածությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Գրեթե ամեն շաբաթ երկրի ղեկավարները խոսում են ազգային տնտեսության՝ նավթի հետ չկապված այս կամ այն հնարավորությունների մասին: Ինչպես նշում Է National թերթը, Էմիրությունների կայուն դրության ապացույց պետք Է ծառայի Դուբայի կողմից արեգակնային ԷլեկտրաԷներգիայի կրկնակի ավելացումը:

 

Թերթի տվյալներով՝ 2015 թվականի մարտի վերջին Դուբայում կսկսվի արեգակնային ԷլեկտրաԷներգիայի գործարանի կառուցման՝ հավակնոտ նախագծի իրագործումը: Էմիրության Ջրօգտագործման եւ ԷլեկտրաԷներգիայի ծառայությունը որոշում Է ընդունել ձեռնարկության նախագծային կարողությունը կրկնակի՝ մինչեւ 200 մեգավատ ավելացնելու մասին, ինչը թույլ կտա ապահովել շուրջ 200 հազար շենքերի Էլեկտրամատակարարումը:

 

Գործարանի մակերեսը կկազմի 4,5 քառակուսի կիլոմետր: Ենթադրվում Է, որ մինչեւ 2030 թվականն Էմիրությունում ամբողջ արտադրվող Էներգիայի 5 տոկոսը պետք Է բաժին ընկնի աեւամարտկոցներին:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ տասնհինգ տարի հետո Դուբայում պետք Է ավարտվի Մերձավոր Արեւելքում ամենամեծ «Արեգակնային պարկի» շինարարությունը, որը կմիավորի արեւային Էներգիայի արտադրության մի քանի հզոր գործարաններ: Այդ ձեռնարկությունների ընդհանուր հզորությունը պետք Է կազմի շուրջ հազար մեգավատ: