Այսօր՝ կեսգիշերին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Աբելյան փողոցի բնակարաններից մեկում երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Հանցագործություն կատարող երիտասարդը հանել է 27-ամյա Վազգեն Դալլաքյանի աչքերը, կտրել է քիթն ու այլ վնասվածքներ պատճառել:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ սպանություն է տեղի ունեցել, բայց ոչ դաժան:
Ոստիկանությունից ասացին, որ եղել է դանակահարություն՝ մահվան ելքով: Այս պահին ձերբակալված դեռ չկա: