«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոր նշանակումներ' Արդարադատության նախարարությունում

 

 

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել:

 

 

Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բ աղդասարյանը փոխադրման կարգով նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետ Ավետիս Ստեփանյանը փոխադրման կարգով նշանակվել է «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը փոխադրման կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

 

 

 

 

***

 

 

 

 

Մահվան ելքով վրաերթ' Երևանում

 

 

 

«Տոյոտա-Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 26-ին' ժամը 09.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941թ. ծնված Ռազմիկ Բադալյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով' մահացել:

Կատարվում է քննություն:

 

 

 

 

***

 

 

 

 

Նեմցովի սպանության գործում հայտնված նոր վկան հերքել Է հետաքննության վարկածը. «Կոմերսանտ»

 

 

 

 

Բորիս Նեմցովի սպանության գործում հայտնված նոր վկան հերքել Է հետաքննության վարկածը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին գրում Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

 

 

27-ամյա Եվգենին անմիջականորեն հանցագործության վայրում Է գտնվել դրա կատարման պահին. նա գնում Էր Նեմցովի եւ նրա ընկերուհու՝ Աննա Դուրիցկայայի հետեւից՝: Նրա ցուցմունքները չեն հաստատել սպանության այն պատկերը, որը ստեղծվել Է հետաքննության ընթացքում:

 

 

Մասնավորապես, վկան տեսել Է ենթադրյալ մարդասպանին, եւ նրա նկարագրությունը չի համընկնում Զաուր Դադաեւի արտաքինի հետ, որին հետաքննությունը համարում Է հանցագործության անմիջական կատարողը: Վկայի խոսքով՝ փախչող տղամարդը եղել Է ոչ բարձրահասակ, նիհար եւ ամուր կազմվածքով:

 

 

Բացի դրանից, Եվգենին պնդում Է, որ կրակողը փախուստի համար օգտագործել Է սպիտակ ավտոմեքենա՝ նման «Պրիորայի»: Հետաքննությունը պարզել Էր, որ ենթադրյալ հանցագործները երթեւեկել են ZAZ ավտոմեքենայով:

 

 

Ականատեսը նաեւ ուշադրություն Է դարձրել կանանց տարօրինակ զույգի վրա, որոնք հայտնվել են հանցագործության վայրում: Աղջիկը եւ սեւ մուշտակով միջահասակ կինը մի քանի բառ են փոխանակել Դուրիցկայայի հետ եւ շտապ հեռացել կամրջից:

 

 

Զաուր Դադաեւի փաստաբանները, որը խոստովանել Է քաղաքական գործչի սպանությունը, մտադիր են օգտագործել նոր ցուցմունքներն եւ ապացուցել, որ կասկածյալն առնչություն չունի սպանության հետ: Պաշտպանող կողմը կարծում Է, որ մեղադրյալը կարող Էր սուտ մեղադրանք բարդել իր վրա:

 

 

 

 

***

 

 

 

Ադրբեջանը հայտնում է բանակում կորստի մասին

 

 

 

Մարտի 26-ին ադրբեջանական բանակը զինծառայող է կորցրել. զոհվել է զինծառայող Էթիբար Խուդավի օղլու Քազիմովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությանը: Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, որ Է.Քազիմովը զոհվել է «հակառակորդի գնդակից»' չնշելով, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել միջադեպը:

 

 

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 13 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 10-ը մահացել են մարտական պայմաններում:

 

 

Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա:

 

 

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջին գծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները միջադեպերին հաջորդող օրերին ներկայացվում են ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

 

 

Թեեւ Ադրբեջանը սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները մինչ այժմ թաքցրել է սեփական հանրությունից, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 62 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր:

 

 

 

***

 

 

 

Ողբերգական ելքով վրաերթ՝ Երևանում

 

 

 

«Տոյոտա-Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 26-ին' ժամը 09.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941թ. ծնված Ռազմիկ Բադալյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով' մահացել:

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

 

 

 

***

 

 

 

 

Մենք պետք է փոխվենք. Հովհաննես Ազոյանը' ներքաղաքական զարգացումների և իշխանափոխության մասին

 

 

 

 

Պատկերացնո՞ւմ եք, ես կարողանայի պատկերացնել Հայաստանի ապագան ու այդպես ապրեի, ոչ մեկի ոչինչ չասեի: Այսպես «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում օգտատերերից մեկի հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան, արձաֆանքեց դերասան, շոումեն Հովհաննսես Ազոյանը:

 

 

«Եթե մենք ուզում ենք Հայաստանը լավ ապագա ունենա, ապա մենք պետք է այսօրվանից սովորենք անգլերեն լեզու, սա իմ խորհուրդն է, սովորեք լեզու որպեսզի խոսեք աշխարհի հետ: Մեր խնդիրն այն է , որ մենք չունենք լեզու, և չենք կարողանում հաղորդակցվել աշխարհի հետ: Եթե մեր երկրի նախագահը անգլերենին լավ տիրապետի, նա կկարողանա մեր երկրի խնդիրենրը ճիշտ և էմոցիոնալ մատուցել աշխարհին»,- ասաց Ազոյանը:

 

 

Դիտարկմանը, որ մենք արդեն ԵՏՄ-ի անդամ ենք, անգլերենն այնքան էլ կարծես կարևոր չէ, անհրաժեշտ է ռուսերենին տիրապետել, Ազոյանն ասաց. «Մենք խոսում ենք ապագայի մասին, իսկ ես չեմ կարծում, որ ԵՏՄ-ն ապագա ունի»:

 

 

Անդրադառանալով նաև ներքաղական զարգացումներին, իշխանափոխության անհրաժեշտությանը, և հարցին, պատրա՞ստ է Հովհանես Ազոյանը ակտիվ պայքարի, Ազոյանն ասաց. «Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, մենք բոլորոս մի նավի մեջ ենք: Մենք չենք կարող իշխանությանը փոխել և բերել այնպիսի մի իշխանություն, որը կկարողանա փոխել, հարթեցնել իրավիճակը: Ես կարծում եմ մենք բոլորս պետք է փոխվենք: Մենք պետք է բառիս բուն իմաստով փոխվենք, դա կլինի իշխանափոխվենք, ընդդիմադիրափոխվենք, մենք պետք է փոխվենք, մեր մոտեցումները, մտածելակերպը, մենթալիտետը պետք է փոխենք»:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

 

Վահե Էնֆիաջյանը հնարավոր է համարում ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի համագործակցությունը

 

 

 

 

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարգանքով է վերաբերում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու որոշմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ ընդհանրապես հարգանքով է վերաբերում բոլոր այն պատգամավորների որոշմանը, ովքեր ԲՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել:

 

 

«Տիգրան Ուրիխանյանի պարագայում միայն կա րող եմ ավելացնել, որ ի տարբերություն մնացած գործիչների, նրան շատ ավելի երկար տարիներ եմ ճանաչում, երկար տարիներ միասին գործունեություն ենք ծավալել, բայց ես, միևնույն ժամանակ, հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը: Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարություն է տարածել, և ես որևէ ձևով չեմ ցանկանում մեկնաբանել նրա հայտարարությունը: Եթե ավելի մանրամասներ կան, որ ձեզ հետաքրքրում են, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հենց Ուրիխանյանին դիմեք»,- նշեց Էնֆիաջյանը:

 

 

Հարցին, թե Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, իսկ ԲՀԿ-ն համագործակցության եզրեր նրա հետ տեսնում է, Էնֆիաջյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Առհասարակ, ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր անհատի հետ, ում գաղափարները նպաստ կբերեն մեր ժողովրդին ու մեր պետականությանը»:

 

 

Հարցին, թե ԲՀԿ-ում տեղյակ են եղել, որ Ուրիխանյանը ցանկանում է լքել կուսակցությունը, Էնֆիաջյանն ընդգծեց, որ տեղյակ են եղել այնքանով, որքանով այդ մասին գրել է մամուլը: Վահե էնֆիաջյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ հարգանքով է վերաբերում Ուրիխանյանի որոշմանը՝ վստահեցնելով, որ Տիգրան Ուրիխանյանի հետ լավ հարաբերությունները պահպանվել են:

 

 

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրերս հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր այն մասին, որ այլևս նպատակահարմար չի համարում ԲՀԿ-ին իր անդամակցությունը և լքում է կուսակցությունը: Ուրիխանյանը հայտարարել էր, որ ինքը սկսում է «Քաղաքացիական շտաբ»-ի ձևավորման աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը ԲՀԿ-ական գործընկերների հետ: