Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը դեղորայք Է ուղարկել Գյումրիում վիրավորված փոքրիկ Սերյոժային բուժելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է հիմնարկության տնօրեն Լեոնիդ Ռոշալը:

 

«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր Է, ակտիվորեն աշխատում են թե հայ, թե ռուս բժիշկները: Առողջապահությանի նախարար Վերոնիկա Սկվորցովան մշտական կապ Է պահպանում նախարար Արմեն Մուրադյանի հետ»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:

 

«Երեկ մեր ինստիտուտից շտապ կարգով ուղարկվել են լրացուցիչ դեղամիջոցներ: Այն ամենը, ինչ անհրաժեշտ Է բուժման համար, կա»,-հավելել Է Ռոշալը: