ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում է և խորհրդակցություն է անցկացնում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

 

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։

 

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

 

Նրան հայ իրավապահներին հանձնելու պահանջով Գյումրիում հավաքներ են տեղի ունեցել, որոնցից մեկը հունվարի 15-ին ՌԴ հյուպատոսարանի մոտ վերածվեց բախման ցուցարարների եւ իրավապահների միջև: Այդ դեպքերից հետո Գյումրիում խստացվել է հսկողությունը: