ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզպետարանում փակ խորհրդակցություն է անցկացնում մարզի ՏՏ արդյունաբերության մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվում են ոլորտային հարցեր:
Խորհրդակցությանը ներկա են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Խորհրդակցությունից հետո նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Գյումրիի Ռուսթավելի փողոց, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: