ՀՀ վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում անցկացվեց փակ խորհրդակցություն բոլոր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ավարտին Կարեն Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անցած տարվա կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: «Մենք հերթական մարզային հանդիպումն ենք անցկացրել:
Քննարկել ենք Շիրակի մարզում 2017 թվականին կատարած աշխատանքները և այն ուրվագիծը, որ կա 2018 թվականին: Պայմանավորվել ենք վերացնել բացերն ու թերի ծրագրերը, որ կան ու կրկին ամփոփել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը՝ խոստանալով առաջիկա օրերին կրկին լինել Գյումրիում և ամփոփել կատարած աշխատանքները:
Արմենուհի Մխոյան