Ֆրանսիական TV 5 monde հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին և Ֆրանսիայում թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի' Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմի ցուցադրությանը նվիրված հաղորդում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' հաղորդման հյուրերն են եղել ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանը, քաղաքական վերլո ւծաբան, ռեժիսոր Ալի Կազանջիգիլը, մշակութային սյունակագիր Ժան Բապտիստ Ուրբենը:

 

Հաղորդման մասնակիցները կարծիք են հայտնել, որ Ֆաթիհ Աքընի ֆիլմը ևս մեկ հնարավորություն է տալիս միջազգային հանրությանն անդրադառնալու 1915 թվականի ողբեգությանը, ինչի հետևանքով Ցեղասպանության ենթարկվեց 1,5 մլն հայ: Հաղորդման հյուրերն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության պատմությանը, պատճառներին և Հայաստանի ու Թուրքիայի միջև այսօր առկա հարաբերություններին:

 

138 րոպե տևողությամբ ֆիլմն արդեն ցուցադրվել է Գերմանիայում և Ֆրանսիայում: «Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը' ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու' Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:

 

Աքընի համար «Խզում»-ը դարձել է առաջին միջազգային ծրագիրը: Ֆիլմի արտադրությանը մասնակցել են 7 երկրներ' Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 15,5 մլն եվրո:

 

Նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և տեղի ունե ցել Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքընը ծնվել է Գերմաիայի Համբուրգքաղաքում: Նա բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է: