ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ:

 

Կողմերը քննարկել են առաջիկայում Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի Հայաստան կատարելիք այցին առնչվող որոշ մանրամասներ, հստակեցրել օրակարգային մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Լիտվան, ինչպես նաև Եվրամիության երկրները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակական համագործակցության:

 

Դեսպանը նույնպես արդյունավետ է համարել հայ-լիտվական համագործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների միջև ձևավորված գործընկերային մշակույթը միջազգային հարաբերությունների հաջողված օրինակներից է: