«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լրջորեն վիրավորվել է Իրաքի հյուսիս-արևմուտքում օդային հարվածների ժամանակ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիին:

 

«ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է սիրիա-իրաքյան սահմանի վրա գտնվող Էլ-Քաիմ քաղաքում, Իրաքի օդային հարվածի հետևանքով, բայց նա հրաշքով փրկվել է», - գրել է թերթը' հղում անելով Իրաքի կառավարության ղեկավարի հաղորդագրությանը:

 

«Իր ժամանակի մեծ մասը նա (Ալ-Բաղդադին) անցկացնում է Սիրիայում», - հավելել է վարչապետը: