Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է Տատա Սթիլ մրցաշարի 9-րդ տուրում Բաադուր Ջոբավայի նկատմամբ տարած հաղթանակին և նշել.
«Եթե չմտածենք ընդհանուր մրցաշարի մասին, այլ միայն այս խաղի, ապա ես ուրախ եմ, որ կարողացա մեկ պարտիա հաղթել: Հեշտ հաղթանակի երբեք չես սպասում, եթե նույնիսկ մրցակիցդ իր լավագույն խաղը ցույց չի տալիս: Այստեղ բոլորը պայքարում են, բոլորը հնարավորություն են փնտրում: Իմ բախտը բերեց, որ մրցակիցը պարտիայի սկզբում շատ ռիսկային մարտավարություն ընտրեց: Ինչպես ասում են, մրցակցի ստեղծագործական խաղը մեր հաջողության բանալին է: Սիրում եմ խաղալ նրանց հետ, ովքեր իրենք են խաղում և թույլ են տալիս մրցակցին խաղալ»,- Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը: