Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 13-րդ տուրում «Վոլգան» 3:2 հաշվով պարտության է մատնել «Խիմկիին»:
Հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել Արթուր Սարկիսովը, ով խաղից հետո նշել է.
«Գիտեինք, որ «Խիմկին» ագրեսիվ է: Սակայն գոլ խփեցինք, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում մի փոքր թուլացանք, ինչից օգտվեց մրցակիցը: Ընդմիջումից հետո մեզ մոտ ստացվեց խաղը, և մենք աչքի ընկանք ևս երկու անգամ, իսկ խաղավարտին տեմպը թուլացրինք և կրկին վճարեցինք դրա համար: Մենք օգտագործեցինք մեր պահերը: Բոլորը կենտրոնացած էին հաղթական արդյունքի վրա: Դերբիի ոգին զգացվում էր ողջ խաղի ընթացքում: Մեզ միավորներ էին պետք և շատ ուրախ ենք այս հաղթանակի համար»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: