ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որով կոչ է անում Եվրոպայի խորհրդրի 47 անդամ-պետություններին' պաշտպանել կալանավորներին հետապնդումներից և ահաբեկումներից, ինչպես նաև այն պաշտոնյաներին, ովքեր արձագանքում են գործող համակարգի սխալ և անօրինական երևույթներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2015 թվականին կատարելիք պարբերական այցելությունների շրջանակում հանձնաժողովը մտադիր է ստուգել ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լյուքսենբորգում, Մոլդովայի Հանրապետությունում, Շվեդիայում, Սերբիայում, Մալթայում և Շվեցարիայում:
Նշվում է, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն անցկացրել է 11 արտահերթ այցելություններ Հայաստանում, Ադրբեջանում, Գերմանիայում, Լատվիայում, Նիդերլանդների Թագավորության կարիբյան ավազանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Ուկրաինայում և Միացյալ Թագավորությունում:
Հանձաժողովը տարբեր երկրներում հանդիպել է տարբեր տեսակի սպառնալիքների, գործողությունների հիմնարար իրավունքների անհարկի սահմանափակումների, անվտանգության շինծու նկատառումների և կարգապահության խախտման պատճառով մեկուսարանում բանտարկության, վաղաժամկետ ազատությ ան աջակցության հետկանչի, վատ վերաբերմունքի կամ հարձակման դեպքերի:
2013 թվականի օգոստոսի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել կոմիտեի կազմում: Ընտրվել է կոմիտեի 13 նոր անդամր, նրանց թվում է նաև Հայաստանը ներկայացնող Ինգա Հարությունյանը:
Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2014 թվականի մայիսին Հայաստան կատարած արտահերթ այցի նպատակն էր ստուգել իշխանությունների ձեռնարկած միջոցառումները ցմահ դատապարտյալների և հատկապես «Երևան-Կենտրոն» քերակատարողական հիմնարկում պահվող երկու բանտարկյալների վիճակի առնչությամբ, ում համար կոմիտեն առաջարկություններ էր կատարել նախկին այցերի ժամանակ: Այդ նպատակով պատվիրակությունը թիրախավորված այցեր է կատարել «Երևան-Կենտրոն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ:
Պատվիրակությունը եղել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, հարցաքննել ցմահ դատապարտյալի և խորհրդակցել բուժանձնակազմի հետ: Կատարվել է այցելություն նոր կառուցվող «Արամվիր» ՔԿՀ, ուր ծրագրվում է այլ բանտարկյալների հետ տեղավորել նաև ցմահ դատապարտյալների: