Այսօր՝ օգոստոսի 1-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում: Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ–ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը, որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ–ի հետևանքով երիտասարդը մահացել է:

 

 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած երիտասարդի ընտանիքին, հարազատներին և թիմակիցներին:

 

 

 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին հնարավորինս զգոն լինել սեփական նախաձեռնություններում և զերծ մնալ վտանգ պարունակող գործողություններից:

 

 

ՀԽՀԿ մամլո ծառայություն