ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվեց Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միաժամանակ, Հայաստանի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ազատվեց Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից:

 

Արմեն Գևորգյանն այժմ զբաղեցնում է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») ղեկավարի պաշտոնը: