Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին չմասնակցելու հավանականությունը ոչինչ է՝ համեմատած Բունդեսլիգայից դուրս մնալու հետ:

«Ես անտարբեր եմ Չեմպիոնների լիգայի նկատմամբ: Հաշվի առնելով, թե ինչ վիճակում ենք մենք գտնվում, պետք է պարզապես պահել տեղը Բունդեսլիգայում և ավելի շատ մարզվել հաջորդ մրցաշրջանում: Մենք առջևում ունենք առաջնության 17 խաղ, ինչը բավականին շատ է», Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում են: