Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Esquire-ին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված:

«Իմ փոխարեն խոսում են իմ ոտքերը: Ի՞նչ եմ անում: Դա ֆուտբոլ խաղալն է, իսկ ֆուտբոլն այն խաղն է, որ սիրում եմ: Մեծ հարգանքով եմ վերաբերվում Մարադոնային, Պելեին և Դի Ստեֆանոյին, սակայն չեմ ցանկանում նրանց հետ համեմատվել հիմա: Այդ մասին կխոսենք, երբ թոշակի անցնեմ: Ռոնալդուն հիանալի է, և այստեղ ոչ մի նախանձ չկա: Եթե Ռոնալդուն գոյություն չունենար, ես չէի ձգտի գերազանցել նրան, հետևաբար կդոփեի տեղում»,- նշել է արգենտինացին: