Սիրիական ընդդիմությունը խորհրդատվական հանդիպումներ է սկսել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Հանդիպումները կշարունակվեն 3 օր՝ մինչև հունվարի 24-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, քննարկումներին մասնակցում են Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, ինչպես նաև Սիրիայի ներսում գործող Ազգային համակարգող կոմիտեն:
Հանդիպումներն անցկացվում են Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության և Արաբական երկրների լիգայի հետ համագործակցությամբ: Այս հանդիպումը կլինի առաջինը ներքին և արտաքին ընդդիմադիր խմաբավորումների միջև:
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են ընդդիմադիր բոլոր խմբավորումներին հավաքել Կահիերում, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ մեկ միասնական ճակատով' սիրիական կառավարության հետ հետագա երկխոսությանը:
Ավելի վաղ Եգիպտոսի Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսի համար կարևոր է պահպանել Սիրիայի անվտանգությունն ու միասնականությունը՝ թույլ չտալով մասնատել այլ, և անհրաժեշտ էր համարել ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:
Կահիրեում տեղի ունեցող հանդիպումներն ընթանում են Մոսկվայում հունվարի 26-29-ին կայանալիք' սիրիական կառավարության և ընդդիմության միջև հանդիպման նախօրյակին, որի նպատակն է վերսկսել մեկ տարի առաջ ընդհատված միջսիրիական բանակցությունները:
Ավելի վաղ Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր Ռուսաստան ուղարկել իր պատվիրակությունը:
Ընդդիմադիր հեղափոխական խորհուրդը դեռ վերջնական որոում չի կայացրել: