Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը կյանքի 91-րդ տարում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդ Ալլահ բն Աբդ ալ Ազիզ ալ Սաաուդը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա դեկտեբերի 31-ից հոսպիտալացվել էր և բուժման կուրս էր անցնում: Թագավորը թոքերի հետ կապված խնդիրներ ուներ և վերջին մի քանի տարում բուժումներ էր ստանում:

 

Ավելի վաղ' 2011 և 2012 թվականներին նա լուրջ վիրահատություններ էր տարել:

 

Աբդ Ալլահ բն Աբդ ալ Ազիզ ալ Սաաուդը Սաուդյան Արաբիայի 6-րդ թագավորն էր և առաջին թագավորի՝ Աբդ ալ Ազիզի որդին: Ծնվել էր 1924թ. առ Ռիյադ քաղաքում:

 

Գահը զբաղեցրել է 76-ամյա արքայազն Սալման բն Աբդ ալ Ազիզ աս Սաաուդը:

 

Նա թագաժառանգ էր նշանակվել դեռ 2012 թ. հունիսին: