Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների կոալիցիայի ռազմարշավը, որն անցկացվում է Եմենում, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հասնի իր նպատակներին:

 

 

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս մասին, նա ասել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին Շարմ էլ-Շեյխում:

 

 

Նշենք, որ մարտի 26-ի գիշերը Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մի շարք այլ պետություններ սկսել են ռազմական գործողությունն ընդդեմ շիա ապստամբների Եմենում: