Եմենի հարավ-արևմուտքում Սաուդյան արաբիայի օդուժը երկու ավիահարված է հասցրել, ինչի հետևանքով զոհվել է 131 մարդ, հայտնում է Reuters-ը:
Ռմբակոծության նպատակը հութի ապստամբներն էին, որոնք գրավել են Եմենի մայրաքաղաք Սանան, սակայն հրթիռները հարվածել են խաղաղ բնակիչների, որոնք հարսանիք էին տոնում:
Հաղորդվում է, որ հրետանային ռմբակոծության զոհերի թվում կան շատ կանայք և երեխաներ: Տասնյակ մարդիկ են վիրավորվել: Եմենի անվտանգության ուժերին մոտ աղբյուրները հայտարարում են, որ հարվածը սխալմամբ է հասցվել:
Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են իրենց մեղքը: