Թուրքիան իր ազգայնապաշտ իսլամականության պատճառով արդեն երեք տարի շարունակ հայտնվում է քրիստոնյաներին ճնշող երկրների ցանկում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական diken.com.tr լրատվական կայքը:

 

Կայքը հղում է կատարում Գերմանիայի Քելքհեյմ քաղաքի Open Doors իրավապաշտպան կազմակերպության' վերջերս հրապարակած զեկույցին որի համաձայն ամբողջ ախարհում իրենց կրոնի պատճառով ճնշումների են ենթարկվում 100 մլն քրիստոնյա:

 

Զեկույցում քրիստոնյաներին ճնշող երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է 41-րդ տեղը: Աղյուսակի առաջին հորիզոնականը գլխավորում է Հյուսիսային Կորեան: Նշվում է, որ ենթադրաբար, այդ երկրում 200-400 հազար քրիստոնյա կա, ովքեր իրենց կրոնը դավանում են գաղտնի: Ցանկում Հյուսիսային Կորեային հետեւում են Սոմալին, Սիրիան, Իրաքը եւ Աֆղանստանը: