ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը խորհուրդ է տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը ցիտել կանցլերատի պաշտոնական կայքից: «Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է ասել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն Ալիևի հետ հանդիպումից հետո, պետք է հետևեք նրա պաշտոնական կայքի տարածած պաշտոնական հաղորդագրություններին և տեղեկություններին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մանրամասների վերաբերյալ ավելի ճիշտ կլինի դիմեք հենց այդ տեղեկատվությունը տարածողներին»,-պարզաբանեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին'պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է պատահել, որ Մերկելի ու Ալիևի հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրությունները, որոնք տեղադրված են եղել երկու պետությունների ղեկավարների պաշտոնական կայքերում հակասել են միմյանց (Ալիևի մամուլի ծառայությունը խեղաթյուրել է Մերկելի խոսքերը):

 

Ըստ Գերմանիայի կանցլերատի պաշտոնական կայքում տեղադրված տեսագրության' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներածական խոսքում ղարաբաղյան հիմնխանդրի մասով բառացիորեն ասել է հետևյալը: «Գերմանիան ցանկանում է այդ հակամարտության լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցինք, նաև, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ'Ադրբեջանն այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի։

 

Միաժամանակ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցուպատասպանի ժանամակ Մերկելը հնչեցրել է հետևյալ ձևակերպումները.«Մենք ԵԱՀԿ ՄԽ անդամ ենք, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Եվ մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և բնականաբար դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու: Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: Ուստի կարող եք հանգել, որ տարբեր ստան դարտներ չենք կիրառում»: