Բելառուսի նախագահ՝ Լուկաշենկոն Associated Press-ին տված հարցազրույցում հեգնանքով է արտահայվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վերաբերյալ։ Ըստ նախագահի՝ Զելենսկին հիմար չէ, սակայն նրան անհրաժեշտ է արդեն գիտակցել, որ պատերազմը տեղի է ունենում հենց իր երկրում։

«Վլադիմիր Զելենսկին իր վարքը չունի, այսպիսով ինչպե՞ս կարող եմ ես վերաբերվել նրան: Ցանկանում եմ, որ նա վերջապես գիտակցի, որ այս պատերազմը Լեհաստանում կամ Ռուսաստանում չի տեղի ունենում, այլ հենց Ուկրաինայում, իր երկրում։ Խորհուրդ եմ տալիս Վլադիմիր Զելենսկուն սափրվել, նորմալ հագուստ կրել և ուկրաինացիներին շարունակել ներկայացնել, թե իբր իր մոտ ավելի լավ է ստացվում․ նա պարզապես դերասան է և այս ամենն ընդունում է որպես ֆիլմ»,- հայտնել է Լուկաշենկոն։