Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Դոնբասում մարդկային կորուստների համար պատասխանատու է Կիևը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Պուտինի խոսքով՝ հենց Կիևն է տալիս հրամաններ, որի արդյունքում խաղաղ քաղաքացիներ են զոհվում:

 

«Օգտագործվում է հրետանի, հրթիռային կայաններ, ինչպես նաև օդանավեր, հատկապես խիտ բնակեցված վայրերում»,- նշել է ռուսական պետության ղեկավարը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի հարավ-արևելքում զոհվել է ավելի քան 5 հազար մարդ: