Դոնբասի քաղաքական խնդիրներն ուժի միջոցով լուծելու փորձերը դատապարտված են ձախողման: Այս մասին այսօր ամենամյա ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի՝ Դոնբասի կարգավիճակին վերաբերող հարցին, հայտարարել է Պուտինը։
«Այնտեղ գրեթե ամեն օր մարդիկ են զոհվում, խաղաղ բնակիչներ: Մենք հումանիտար և այլ օգնություն ենք տրամադրում Դոմբասում ապրող մարդկանց, բայց միայն այն բանի համար, որ նրանց այնտեղ վերջնականապես չուտեն, կտոր-կտոր չանեն, մենք կշարունակենք օգնել նրանց»,-ասել է ՌԴ նախագահն ու հավելել, որ քանի դեռ Կիևում գտնվում են ռուսաֆոբներ, այդ աննորմալ իրավիճակը կշարունակվի՝ անկախ նրանից, թե ով է Կրեմլում: