Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները հունվարի 22-ի ժամը 16.00-ին, Գավառի Հ.Աբրահամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967թ. ծնված Արսեն Բ.-ն, որի անձնական խուզարկությամբ' աջ գուլպայի միջից հայտնաբերվել է չորացրած, մանրացրած կանեփանման զանգված:

 

Ըստ Արսեն Բ.-ի բացատրության' հայտնաբերվածը պատկանում է իրեն' իր օգտագործման համար:

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: