Ամերիկյան քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպմանը նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր նախագահության վերջին 2 տարիներին ինքը մտադիր է ամրապնդել համագործակցությունը քաղաքապետերի հետ՝ հայտնում է Associated Press-ը:

 

Օբամայի խոսքով՝ մեծ քաղաքներն ամերիկյան տնտեսության աճի շարժիչն են: Նախագահը նշել է, որ քաղաքներն ամենից արագ են արձագանքում կարևոր միտումներին, օրինակ՝ մի շարք քաղաքներոմ տեղի իշխանություններն անձամբ են բարձրացրել նվազագույն աշխատավարձը, մինչդեռ Կոնգրեսը մերժել է Օբամայի կոչը՝ բարձրացնելու այն դաշնային մակարդակով:

 

Ինչպես ընդգծել է նախագահը, քաղաքապետերը չեն կարող իրենց թույլ տալ աշխատանքի փոխարեն զբաղվել դատարկաբանությամբ: