ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 26-ին հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախ ագահ Արտո Տավիթյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիպրահայ համայնքի դերակատարությունը եւ նշել, որ ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է միասնական լ ինեն թե' Ցեղասպանության միջազգային դատապարտման, եւ թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում:
Զրուցակիցները քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները: