Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից 2014 թվականի դեկտեմբերին ստացել են 10 հազար 468 դիմում և գրություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստացված բոլոր դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Թերացումներ կամ բացթողումներ չեն արձանագրվել: Կատարողականի ապահովման ցուցանիշը կազմել է 100 տոկոս: